Լրահոս

21.02.2012 17:19


Բաց նամակ Սերժ Սարգսյանին Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներից

Բաց նամակ Սերժ Սարգսյանին Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի

Անդրանիկ թաղամասի մի խումբ բնակիչներից

 Դիմում

Հարգելի՛ պարոն նախագահ, դիմում ենք Ձեզ արդեն երրորդ անգամ՝ հուսալով, որ գոնե այս անգամ վերջնական լուծում կտրվի քաղաք Էջմիածնի Անդրանիկ թաղամասի կոյուղագծի կառուցման հարցին: Հիշեցնենք, որ այս հարցով առաջին անգամ դիմել ենք Ձեզ 2010թ. մայիսի 7-ին և պատասխան ստացել ՀՀ Արմավիրի մարզպետարանից և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեից (ի դեպ, վերջինիս այս հարցով դիմել էինք դեռևս 2009թ. ), որի համաձայն՝ 500մ երկարությամբ կոյուղագծի կառուցման համար անրաժեշտ է 40մլն դրամ: Նշված կառույցները միևնույն ժամանակ պատասխանել են, որ չունեն համապատասխան միջոցներ տվյալ հարցը լուծելու համար և խոստացել են քննարկել այդ հարցն իրենց հետագա ծրագրերում:

Տեսնելով, որ սայլը տեղից չի շարժվում, մենք որոշեցինք երկրորդ անգամ դիմել Ձեզ 2011թ. ապրիլին: Ստացանք պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեից, և կրկին տրվեցին խոստումներ, որ 500մ երկարությամբ կոյուղագծի կառուցման հարցը կընդգրկվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կողմից 2012–ին նախատեսվող համապատասխան ներդրումային ծրագրում: Վերջերս մենք տեղեկացել ենք, որ 21–րդ դ. գոյություն ունեցող այս ամոթալի հարցն ընդկրկված չէ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության 2012թ. ներդրումային ծրագրում:

Դիմում ենք Ձեզ արդեն երրորդ անգամ՝ ակնկալելով հարցի հրատապ լուծում, քանի որ անհնար է ապրել մի թաղամասում, որտեղ 40 ընտանիք ստիպված է շնչել այդ գարշելի հոտը:

Այս խորագրի վերջին նյութերը